Գլխավոր Ավելին

Հինգշաբթին՝ գիտական լսումների օր

Արթրիտի դեմ պայքարի միջազգային օրը անցկացված գիտական լսումներին ռևմատոլոգիայի բաժանմունքը ժամանակի սղության պատճառով չէր հասցրել ներկայացնել բոլոր զեկուցումները։ Ուստի այս հինգշաբթի գիտական լսումները սկսվեցին ռևմատոլոգ Սյուզաննա Վարդանյանի զեկույցով, թեման՝ «Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտների կլինիկական բազմաձևությունը»։

 Նա խոսեց յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի կլինիկական բազմաձևության, հիվանդության համակարգային դրսևորումների և գենային մուտացիաների կրելիության մասին՝ կարևորելով բազիսային հակառևմատիկ պրեպարատների վաղ նշանակումը:

Գիտական լսումների երկրորդ մասում «Երիկամի քաղցկեղի հազվադեպ հանդիպող տեսակ» զեկույցով հանդես եկավ բժիշկ-ուրոլոգ Նաիրի Մելքոնյանը` նախ անդրադառնալով երիկամի քաղցկեղի տարածվածության ցուցանիշներին՝ նշելով, որ ոչ միայն Եվրոպայում, այլ նաև ողջ աշխարհում դիտվում է հիվանդացության ցուցանիշի աճ՝ տարեկան շուրջ 2 տոկոսով։

 Բժիշկը խոսեց հիվանդության տեսակների մասին, ներկայացրեց ռիսկի գործոնները՝ ինչպիսիք են ծխելը, ճարպակալումը, հիպերտենզիան և այլն։

Նաիրի Մելքոնյանը իր զեկույցում ներկայացրեց նաև համալսարանական հիվանդանոց դիմած երիկամի հազվադեպ հանդիպող քաղցկեղով պացիենտի վիրահատական դեպք, որը հերթական անգամ ապացուցեց, որ քաղցկեղը դատավճիռ չէ, իսկ վաղաժամ հայտնաբերումը՝ բուժման լավագույն գրավականը։

×
facebook sharing button facebook